Հոկտեմբեր 20, 2016
Տեղի կունենա համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Նինա Մակարովային

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնի շրջանակներում կկայանա համերգ՝ նվիրված կոմպոզիտոր Նինա Մակարովային։ Երեկոյի ընթացքում տեղի կունենա նաև ՙԿյանքիս մեծագույն սերը՚ կինոֆիլմի ցուցադրությունը։ Մենակատարներ՝ Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Լևոն Առաքելյան (թավջութակ), Արաքս Պողոսյան (ջութակ), Խաչատուր Անդրեասյան (դաշնամուր)։

Ծրագրում՝ Նինա Մակարովայի կամերային ստեղծագործություններ:

Սիրով հրավիրում ենք լուսաբանելու։